Հայ–թուրքական սահմանին կառուցվող նոր մաքսատան շինարարությունը մոտենում է ավարտին. ՊԵԿ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ Արմավիրի մարզի «Մարգարա» մաքսային կետի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

 
«Նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Կառուցվել են մաքսային հսկողության և վերահսկողության գործառույթների կատարման համար անհրաժեշտ շենքերը և շինությունները», – պատասխանել են կոմիտեից։
Նշվում է նաև, որ այս պահին իրականացվում են ներքին հարդարման, ինժեներական կոմունիկացիաների մոնտաժման և բարեկարգման աշխատանքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն