Ընթացիկ տարվա բյուջեում փողի պակասը լրացնելու համար Հայաստանի կառավարությունը մտադիր է 49,8 միլիոն եվրո վարկ վերցնել։ Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Կառավարությունը շուրջ 1.3 մլրդ դրամ հատկացրեց երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզի 227 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման համար:
Կառավարությունը որոշեց համայնքներին 2019 թվականի պետական բյուջեով այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով մարզպետարաններին 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 600 մլն 198 հազար դրամ։