Կառավարությունը հաստատեց փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը։

Ծրագրի նպատակն է խթանել արդիական չափորոշիչներով փոքր և միջին ջերմատների կառուցումը, ինչը հնարավորություն կտա բարձրացնել ջերմատնային տնտեսությունների արտադրանքի մրցունակության մակարդակը, կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։ Այս նպատակի իրագործման համար տնտեսավարողներին կցուցաբերվի պետական աջակցություն՝ ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով:

Ծրագիրը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում արդիական չափորոշիչներով շուրջ 35.0 հա ընդհանուր մակերեսով ջերմատնային տնտեսությունների կառուցում և ջերմատնային արտադրանքի ծավալների ավելացում` տարեկան շուրջ 3600 տոննայով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով