Հայաստանի պաշտպանության նախարարը ևս չի մասնակցի ՀԱՊԿ նիստին |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու վաղը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ «Ազատության» հարցին ի պատասխան այս մասին հայտնեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուրջ մեկ շաբաթ առաջ էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտնել, որ չի մասնակցելու Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով