Քննարկվել են չմշակված ալմաստների ՀՀ մաքսային տարածքով ներմուծման և արտահանման հարցեր. հանդիպում էկոնոմիկայի նախարարությունում

Հայաստանի Հանրապետությունը 2002 թվականին միացել է կոնֆլիկտային ադամանդների ապօրինի շրջանառության կանխման նպատակով գործող Քիմբերլի գործընթացին։ 

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Քիմբերլի գործընթացի մասնակից պետությունների անդամների պատվիրակությանը, որի կազմում էին Ռուսաստանի Դաշնության, Գանայի և Բելառուսի Հանրապետությունների ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում Քիմբերլի պրոցեսին առնչվող իրավական ակտերի, լիցենզավորման գործընթացի, չմշակված ալմաստների ՀՀ մաքսային տարածքով ներմուծման և արտահանման` մաքսային ձևակերպման և ձեռնարկությունների աշխատանքների հետ կապված հարցերը:

Պատվիրակության անդամները կայցելեն նաև Արևմտյան մաքսատուն-վարչության «Կարգո» բեռնային համալիր և Նոր Հաճնի ոլորտային մի շարք ընկերություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով