Տիգրան Ավինյանը և դեսպան Ֆան Յոնգը կարևորելել են հայ-չինական գործակցության ընդլայնումը քաղաքների մակարդակում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Հայ-չինական հարաբերությունների համատեքստում կողմերը կարևորել են գործակցության ընդլայնումը քաղաքների մակարդակում: 

Անդրադառնալով Երևանի ու Ցինդաոյի միջև հաստատված գործակցությանը՝ քաղաքապետը նշել է, որ կողմերը պետք է հետևողական աշխատանք տանեն ստորագրված փաստաթուղթը գործնականում կյանքի կոչելու համար: Տիգրան Ավինյանը նկատել է, որ Չինաստանի տարբեր քաղաքներում ներդրված «խելացի» լուծումներն ու համակարգերը կարող են օգտակար լինել Երևանին:  

Դեսպան Ֆան Յոնգն իր հերթին նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը լավ գործընկերներ են, և շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին՝ երկուստեք հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրման համար

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով