Եթե Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները կարգավորվեն, կկարգավորվեն նաև Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ․ Հաքան Ֆիդան

Եթե Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, անմիջապես կկարգավորվեն նաև Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։ 

«Այժմ խաղաղության համաձայնագրով պետք է սկսվի տարածաշրջանի բարգավաճումն ու զարգացումը։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում պատերազմի ու հակամարտությունների տեղ չկա։

Թուրքիան միշտ աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը», – ասել է Ֆիդանը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն