Վրաստանի համար նախկինի պես բաց են «3+3» ձևաչափի դռները. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: «3+3» ձևաչափի դռները (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) նախկինի պես բաց են Վրաստանի համար, եթե Վրաստանը պատրաստ լինի մասնակցել, ձևաչափի անդամները կաջակցեն դրան:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մեր վրացի հարևանների համար դռները միշտ բաց են «3+3»ձևաչափով։ Եվ եթե նրանք իրենց պատրաստ զգան մասնակցելու այդ ձևաչափին, մնացած հինգ երկրները, ընդհանուր առմամբ, վստահ եմ, կողջունեն դա», – ասել է նա։

Տարածաշրջանային խնդիրների լուծման գործում արտատարածաշրջանային ներկայացուցիչներին ներգրավելու բոլոր փորձերը, որպես կանոն, ավարտվում են լավագույն դեպքում ոչնչով, իսկ վատագույն դեպքում ՝ գլոբալ հարթություն ունեցող լուրջ աղետով», – եզրափակել է Գալուզինը։

Ավելի վաղ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել էր, որ հանրապետությունը չի ծրագրում մասնակցել «3+3» բանակցային ձևաչափին Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն