«3+3» ձևաչափի դռները դեռ բաց են Վրաստանի առաջ. Գալուզին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը ենթադրող «3+3» ձևաչափը հասանելի է Վրաստանին, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Մեր վրացի հարևանների համար «3+3» ձևաչափի դռները միշտ բաց են, երբ և եթե նրանք պատրաստ զգան մասնակցել, մնացած բոլոր հինգ երկրները, վստահ եմ, կողջունեն դա», – նշել է նա:

Միխայիլ Գալուզինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվորեն մասնակցել «3+3-ի աշխատանքներին, նշելով, որ այդ համագործակցությունը կարևոր է տարածաշրջանի խնդիրների լուծման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն