Թուրքիան ԵՄ-ից ավելի արդար մոտեցում է ակնկալում եվրաինտեգրման հարցում. Հաքան Ֆիդան |1lurer.am|

1lurer.am: Թուրքիան Եվրամիությունից ակնկալում է ավելի խելամիտ և արդար մոտեցում երկրի անդամակցության հարցում, ինչպես նաև արագ քայլեր մաքսային միության շրջանակներում հարաբերությունների թարմացման և վիզային ռեժիմի պարզեցման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ հեռախոսազրույցում։

Նա ասել է նաև, որ սխալ է համարում Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների վերաբերյալ համատեղ հայտարարության քննարկումը, որը պատրաստել են Եվրահանձնաժողովը և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հաջորդ գագաթնաժողով տեղափոխելը։

Թուրքիան պաշտոնապես ձգտում է ԵՄ լիիրավ անդամ դառնալ 2005 թվականից։ Բանակցությունների հիմնական խոչընդոտը Կիպրոսի խնդիրն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով