2023-12-25-7426d537-8146-49e0-9fa8-094a51266231.jpeg

Ճանապարհային քարտեզ է պատրաստվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը վերսկսելու համար. Նասեր Քանանի |1lurer.am|

1lurer.am: Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Իրանի ու Ադրբեջանի գլխավոր դատախազությունների  ներկայացուցիչների հանդիպմանը, նշել է, որ այն անցկացվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման գործով մնացած խնդրահարույց հարցերը քննարկելու նպատակով:

«Ադրբեջանի դեսպանատան վերաբացման համար ճանապարհային քարտեզ է մշակվել, և ջանքերը լավ առաջընթաց են ունեցել:  Գործընթացը մինչև այժմ դրական է եղել, այս գործի շատ ասպեկտներ հարթվել են: Լավ զարգացումների ականատես ենք նաև երկկողմ հարաբերությունների այլ ոլորտներում»,- ասել է Քանանին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն