Գանձասարի դեպքով Հաջիևի հետ խոսել եմ. Ալեն Սիմոնյան | news.am

Գանձասարի դեպքով Հաջիևի հետ խոսել եմ. Ալեն Սիմոնյան | news.am

news.am Կարծում եմ, արդեն ամեն ինչ ասված է և միշտ չէ, որ բոլոր ասածները պիտի արձագանք ստանան, պետք է գիտակցենք, թե դա ինչ-որ բան փոխելու է, թե ոչ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ մի քանի դիվանագետների հետ ԼՂ այցին, որի ժամանակ նա հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել է որպես աղվանական:

«Ես կարող եմ հիմա մի հատ սուր բան ասել, ինչ-որ ձևով արձագանքել, մենք բոլորս 15 րոպե մեզ լավ զգանք, բայց բանակցություններին ես դրանով վնաս տամ, իսկ մենք արդեն 100 անգամ ասել ենք, որ պետք է խաղաղությանը խնամքով վերաբերվենք և սա այն դեպքն է, երբ այդ խնամքը պետք է ցույց տալ։

Ոչ մենք իրենց աչքը ունենք՝ տեսնելու, թե իրենք ոնց են տեսնում իր վիճակը, ոչ էլ իրենք մեր աչքը ունեն։ Այո, ես իր հետ կապի մեջ եմ, այո, խոսել եմ այդ թեմայով։ Մենք չենք խոսում այն մասին, թե ով է սխալ, ով է ճիշտ։ Կա իրենց տեսակետը, և կա մեր տեսակետը և իմ աշխատանքի իմաստը այն է, որ այդ տեսակետները նախ չբերել և բախեցնել մեկը մյուսին։ Ես կարող եմ հիմա 10 նախադասություն ասեմ, ասենք՝ ուխ, էս ինչ լավ ասեց, բա հետո՞»,–ասաց նա։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահի օգնականը, բացելով ձեռագրերի մակետները, Գանձասար ժամանած դիվանագետներին ցույց էր տվել այդ գրքերի դատարակ էջերը, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն