Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների վճարի բարձրացումը դժվար, բայց անհրաժեշտ լուծում է. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների վճարի բարձրացումը դժվար, բայց  քաղաքի համար անհրաժեշտ լուծում է. առաջիկա տարիներին կենտրոնում 4 խոշոր ավտոկայանատեղի կկառուցվի:

Այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Հեշտ է քննադատել ավտոկայանատեղիների վճարի բարձրացման մասին օրինագիծը, բայց համակարգային և միևնույն ժամանակ դժվար որոշումների, պատասխանատվություն ստանձնելուն գնալը շատ ավելի դժվար է։ Սակագների բարձրացումն ինքնին հեշտ է, բայց պետք է հասկանալ, որ դա ընդհանուր համակարգի մի մասն է, իսկ դա ենթադրում է տրանսպորտային համակարգի կատարելագործում, միասնական տոմսային համակարգի ներդրում, ավտոկայանատեղերի կառուցում և այլն»,- օրինագծի քննարկման ընթացքում շեշտեց Ավինյանը։

Նա ընդգծեց, որ նախատեսվում է առաջիկա տարիներին կենտրոնում 4 խոշոր ավտոկայանատեղի կառուցել:

Ավինյանը նշեց, որ այժմ պետք է հանրային տրանսպորտին էական առաջնահերթություն տալ, այնպես անել, որ շատ կարմիր գծեր դառնան կապույտ, որը ավտոբուսների և միկրոավտոբուսների համար է:

Դիտարկմանը, որ քաղաքը բեռնաթափելուց առաջ պետք է այն հարմարավետ դարձնել քաղաքացիների համար, Ավինյանն ընդգծեց, որ քաղաքը պետք է հարմարավետ դարձնել մարդկանց, ոչ թե մեքենաների։ Ըստ նրա` չնայած այս նախագիծը շատ է քննադատվել, բայց վստահաբար այն արդյունք կտա։

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում վճարովի ավտոկայանատեղիներից (կարմիր գծերից) քաղաքապետարանը 1 մլրդ 350 մլն դրամ եկամուտ է ակնկալում։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը նշեց, որ Երևանում կայանման վճարի համար 2024 թվականին նախատեսել էին 1 մլրդ 200 մլն դրամի մուտք, սակայն բարձրացումը, հաջորդ տարի լրացուցիչ 150 մլն դրամ կբերի քաղաքային բյուջե:

Նա ընդգծեց, որ 2022 թվականին վճարովի ավտոկայանատեղիների վճարներից քաղաքային բյուջե է մտել 680 մլն դրամ, իսկ 2023–ին` 960 մլն դրամ։

Նախագծով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղիում կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ 24 000 դրամ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով