10 զոհ, 57 վիրավոր․ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել |tert.am|

tert.am: Թուրքիայի Սաքարիա շրջանի հյուսիսային Մարմարա մայրուղում տեղի է ունեցել խոշոր շղթայական ավտովթար, ինչի հետևանքով մահացել է 10 մարդ, 57 հոգի էլ վիրավորվել է, որից 7-ի վիճակը գնահատվում է ծանր։

Նշվում է, որ իրար են բախվել միանգամից 7 մեքենա, շղթայական ավտովթարի պատճառով դադարեցվել է ավտոմայրուղու երթևեկությունը։

Վթարը տեղի է ունեցել մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով։

Իրականացվում է հետաքննություն։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն