Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է արագ դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում, բայց միայն մեր պայմաններով. Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան ցանկանում է հնարավորինս արագ վերջ տալ ուկրաինական հակամարտությանը։  Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ևս ցանկանում ենք դադարեցնել հակամարտությունը և որքան հնարավոր է արագ», – ասել է Պուտինը Վիշնևսկու զինվորական հոսպիտալում զինվորականների հետ հանդիպման ժամանակ։ 

«Բայց միայն մեր պայմաններով»,- հավելել է նա։

«Մենք անվերջ պայքարելու ցանկություն չունենք, բայց չենք էլ պատրաստվում զիջել մեր դիրքերը»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով