2024-01-04-adacf6da-60bf-45d0-9cfe-015eb5dbd13a.jpeg

Իրանում պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը» |1lurer.am|

1lurer.am: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ Իրանն Իսրայելին է մեղադրում խմբավորման ստեղծման և ղեկավարման համար:

Երեկ Իրանի Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված արարողության ժամանակ Գոլզար Շահեդի գերեզմանատուն տանող ճանապարհին ուժգին պայթյուններ են որոտացել։ Իրանում հայտարարված է եռօրյա սուգ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն