2024-01-11-732d3e2b-cf8d-4351-b608-51820c33de1b.jpg

Իրանի համար անընդունելի կլինի Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում․ Սոբհանի |armenpress.am|

armenpress.am: Իրանը միշտ աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այն, ինչը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում կլինի, մեզ համար ընդունելի չի լինի»,- ասաց Սոբհանին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն