Հայաստանի ուժեղացումը կստիպի Ալիևին հետ գնալ ՀՀ տարածքներից. Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: Իշխանական պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության հաձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ Բաքուն փորձի իր պահանջած «Զանգեզուրի միջանցքը» ստանալ ուժի միջոցով։ Ադրբեջանի նախագահը նախօրեին հայտարարեց, որ մերժում է զորքերի հայելային հետքաշման Երևանի պահանջը և ոչ մի քայլ ետ չի գնալու զբաղեցրած դիրքերից։ Քոչարյանը վստահ է՝ Հայաստանի ուժեղացումը կստիպի Ալիևին հետ գնալ Հայաստանի տարածքներից։

– Ալիևն ասել է, որ ոչ մի քայլ ետ չեն գնալու զբաղեցրած դիրքերից: Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի օկուպացված տարծքներն ազատելու հարցի լուծումը, եթե ետ չեն գնում:

Խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի բոլոր պայմանները կատարելով:

– Ի՞նչն է ստիպելու Ալիևին ետ գնալ մեր տարածքներից:

 – Մեր պետության ուժեղացումը, մեր անվտանգային համակարգի ուժեղացումը:

 – Մոտ ապագայում տեսնում ե՞ք, որ նրանք դուրս կգան մեր տարածքներից:

 – Այո՛, և նախ պետք է փորձել խաղաղ ճանապարհով:

 – Դուք հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ Ադրբեջանը կարող է ուժի միջոցով վերցնել իր պահանջած «Զանգեզուրի միջանցքը»:

 – Ադրբեջանը շատ ցանկություններ կարող է ունենալ, ուրիշ բան՝ մենք դրանք կանխելու հնարավորություն էսօր ստեղծե՞լ ենք, թե՞՝ ոչ: Մենք ստեղծում ենք ամեն օր:

 – Բայց կգնա՞ Ադրբեջանը այդպիսի քայլի։

 Դե կգնա, մեզ ինչ է մնում, պիտի պաշտպանվենք, թե չէ:

 – Այդպիսի հնարավորություն տեսնո՞ւմ եք։

 – Իհարկե:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով