Առաջին անգամ Միջազգային տիեզերակայան է ուղարկվել թուրք տիեզերագնաց |tert.am|

tert.am: Ամերիկյան SpaceX ընկերությունը, Axiom Space առաքելության շրջանակում, Crew Dragon տիեզերանավն ուղարկել է Միջազգային տիեզերակայան՝ չորս հոգանոց անձնակազմով:

Falcon 9 հրթիռակիրը գործարկվել է Քենեդու անվան տիեզերական կենտրոնից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Crew Dragon-ի անձնակազմի կազմում են ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց Մայքլ Լոպես Ալեգրիան, որը կծառայի որպես հրամանատար, իտալացի օդաչու Վալտեր Վիլադեյը, շվեդ գիտնական Մարկուս Վանդը և պատմության մեջ առաջին թուրք տիեզերագջնաց Ալպեր Գեզերավչին:

Սպասվում է, որ Crew Dragon-ը Միջազգային տիեզերակայան կհասնի հունվարի 20-ին, անձնակազմը կայանում կմնա մոտ երկու շաբաթ, որի ընթացքում նախատեսվում է մոտ 30 գիտափորձ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն