Հաքան Ֆիդանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդին |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը նախօրեին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ահմեդ Յըլդըզը X-ի իր էջում հայտնել է, որ երկու պաշտոնյաները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ։

Դիվանագիտական աղբյուրների  տեղեկություններով՝ Նուլանդը Թուրքիա է ժամանել  ԱԳ փոխնախարար Բուրաք Աքչապարի հրավերով՝ Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում։

Նշվում է, որ համապարփակ խորհրդակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակվելու տարածաշրջանային և միջազգային խնդիրների, ինչպես նաև՝ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն