«Այո, ես կշարունակեմ պաշտոնավարել». Երևանի քաղաքապետ |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ խորհրդարանում ունեցած հանդիպմանը քննարկվել են մայրաքաղաքին առնչվող բազմաթիվ հարցեր, պաշտոնանկության հարց չի եղել օրակարգում։

«Մեր գործընկերները բարձրաձայնել են և հարցեր, որոնք իրենք ստացել են քաղաքացիներից, դժգոհություններ, որ ստացել են քաղաքացիներից, բայց հիմնական քննարկումն, իհարկե, ավելի ինստիտուցիոնալ խնդիրների և դրանց լուծման ճանապարհի մասին էր», – լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իր և քաղաքապետարանի աշխատանքից դժգոհություններրը շա՞տ էին, և արդյոք վստահություն կա՞ իր նկատմամբ։

Ըստ քաղաաքապետի՝ իրենք մի թիմ են, և թիմն է որոշել իրեն առաջադրել քաղաքապետի թեկնածու։

«Այո, ես կշարունակեմ պաշտոնավարել։ Բայց դա այս հանդիպման հետ որևէ կապ չուներ», – շեշտեց նա։

Ավինյանի փոխանցմամբ՝ խոսել են հանրային այգիների ու մայթերի վերականգնման ծրագրերից, կայանատեղիների ռազմավարությունից, տրանսպորտի խնդիրներից և այլն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով