Այս որոշումը չունի վենդետայի տրամաբանություն. Ավինյանը՝ ավագանու 5 անդամներին մանդատից զրկելու մասին |1lurer.am|

1lurer.am: Մենք չենք զրկում որևէ մեկին մանդատից, որովհետև նրան չենք սիրում, մենք չենք զրկում որևէ մեկին ավագանու մանդատից, որովհետև նա քաղաքային իշխանություններին շատ է քննադատում, մենք զրկում ենք ավագանու այն անդամներին, ավագանու այն 5 անդամներին, որոնք ամենաշատը չեն մասնակցել քվեարկություններին: Այդ մասին ավագանու՝ փետրվարի 7-ի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետը:

«Օրենքն ասում է՝ բոյկոտե՛ք այնքան, մինչև 50 տոկոս քվեարկություններին մասնակցելը: Խնդրեմ, այն 50 տոկոսը բոյկոտեք, բայց բոյկոտի այդ անձրևանոցի տակ անգործություն մի՛ դարձրեք, որովհետև ավագանու անդամ լինելը պարտականություն է»,- ասաց քաղաքապետը:

Տիգրան Ավինյանն անդրադարձավ նաև որոշման քաղաքական կողմին. «Ձեզ իրապես թվում էր, որ մենք պետք է ձեռներս ծալենք, ասենք՝ վա՜յ, ամեն ինչ արեք, տապալե՛ք բոլոր նախագծերը, բոյկոտե՛ք, ու մենք էլ պետք է ձեռքներս ծալենք, ասենք՝ վա՜յ, վա՜յ, վա՜յ, մեր ընդդիմությունը հանկարծ չնեղանա՞»,- ասաց նա և ընդգծեց՝ այս որոշումը չունի վենդետայի տրամաբանություն, որը փորձում է առաջ քաշել ընդդիմությունը:

Ավինյանը նաև նշեց, որ անգործությունը չի կարող անընդհատ արդարացվել. «Իմ պարտականությունն է, որ այս ինստիտուտը աշխատի»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով