2024-02-09-5d4d7d86-5b07-4736-9c8d-5e4c1287c411.jpeg

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Բաքվին կատարել իր միջազգային պարտավորությունները |1lurer.am|

1lurer.am: Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր մտահոգություններն է հայտնել Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունում տեղի ունեցած խախտումների առնչությամբ:

«Միացյալ Նահանգները կիսում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգությունները՝ փետրվարի 7-ի նախագահի ընտրությունում տեղ գտած սահմանափակումների և իրական մրցակցության բացակայության առիթով։

Ադրբեջանն իր հավատարմությունն է հայտնել հիմնարար ազատություններին և ժողովրդավարական գործընթացներին իր Սահմանադրությամբ և միջազգային պարտավորություններով: Կոչ ենք անում Ադրբեջանին կատարել այս պարտավորությունները և ԺՀՄԻԳ-ի նախորդ և առաջիկա հանձնարարականները»,- ասված է հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն