Զինված հարձակում Սիրիայի հյուսիս-արևելքում. թուրքական բանակը կորուստներ ունի |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի զինուժը կորուստներ է կրել Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի շրջանակում:

Ռազմագործողությունների մասին պարբերաբար հաղորդագրություն է տարածվում Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջում:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ հունվարի 8-ին զինված հարձակում է տեղի ունեցել պարեկապահակային ծառայություն իրականացնող թուրք զինվորների վրա. պայթեցվել է ռումբերով բեռնված բեռնատար մեքենա, ինչի հետևանքով սպանվել է 4 թուրք զինվոր:

Քրդերի դեմ ռազմագործողությունը մեկնարկել էր 2019թ. հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն