Կառավարությունը որոշեց լրացումներ կատարել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, մասնավորապես՝
– Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակում ներառել վկայի ցուցմունքները.
– Նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառել դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը.
– Դատարանի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառել նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը.
– Քրեական պատասխանատվություն նախատեսել նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար: