Սիրսկին հայտարարել է՝ ուկրաինական ստորաբաժանումները դուրս են բերվում Ավդեևկայից |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի զինված ուժերի նորանշանակ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է՝ ուկրաինական ստորաբաժանումները դուրս են բերվում Ավդեևկա քաղաքից:

«Ելնելով Ավդեևկայի շուրջ ստեղծված իրավիճակից՝ շրջափակումից խուսափելու և զինծառայողների կյանքն ու առողջությունը պահպանելու համար ես որոշեցի դուրս բերել մեր ստորաբաժանումները քաղաքից և ավելի բարենպաստ գծերով անցնել պաշտպանության»,- գրել է Սիրսկին Ֆեյսբուքում։

Նա նշել է, որ միջոցներ են ձեռնարկում իրավիճակը կայունացնելու և դիրքերը պահպանելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով