tert.am։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր կառավարության հերթական նիստին ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է կատարել վերաբաշխում 3 միլիարդ 284.9 միլիոն դրամի չափով՝ ՀՀ կառավարությունից ուղղելով նախարարությանը:
Նախարարը նշեց, որ այդ գումարից 3,258.0 մլրդ դրամը շինարարական, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների համար է, իսկ 26.88 մլն դրամը` նախագծային աշխատանքների պատվիրման համար: Ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի 32.5 կմ ավտոճանապարհ:
Հաշվի առնելով ժամանակի սղությունը և շինարարական աշխատանքների սեզոնային բնույթը՝ առաջարկվում է շինարարական աշխատանքների համար գնման ձև սահմանել հրատապ բաց մրցույթը (ՀԲՄ), տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ գնանշման հարցումը (ԳՀ), հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը (ՄԱ), իսկ նախագծային աշխատանքների համար գնման ձև սահմանել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը (ՄԱ):
Տիգրան Ավինյանն աաց, որ հասնելու են այն ցուցանիշին, որ տարվա ավարտին 330 կիլոմետր միջպետական, հանրապետական և միջհամայնքային ճանապարհ ՀՀ-ում վերանորոգվի: