Լավրովը և Ֆիդանը բանակցում են Անթալիայում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում բանակցություններ է վարում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նախարարները կքննարկեն հարցերի լայն շրջանակ, առաջին հերթին՝ երկկողմ հարաբերությունները և համագործակցությունը առևտրի, էներգետիկայի, անվտանգության, բանկային գործի և զբոսաշրջության ոլորտներում: Բացի այդ, Լավրովը և Ֆիդանը կանդրադառնան տարածաշրջանային զարգացումներին: Նախատեսվում է, որ կողմերը կմշակեն «տարբեր մակարդակներով երկկողմանի շփումների ժամանակացույցը»։

Նախորդ անգամ Լավրովն ու Ֆիդանը հանդիպել են Ռիո դե Ժանեյրոյում՝ Մեծ քսանի նախարարների հավաքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն