Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման շուրջ հերթական հանդիպման որոշում են կայացրել․ Սերդար Քըլըչ

Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման շուրջ հերթական հանդիպում անկացնելու որոշում ունեն։ Այս մասին Ռիա Նովոստիին ասել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ 

«Հանդիպում կլինի, մենք որոշում ենք կայացրել։ Օրն ու վայրը կորոշենք», – Ռիա Նովոստիին ասել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչը։ 

Սերդար Քըլըչը նաև հայտնել է, որ երրորդ երկրների քաղաքացիների համար թուրք-հայկական սահմանի բացման հարցում առաջընթաց դեռ չկա, Անկարան ու Երևանն այդ ուղղությամբ աշխատանք են տանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով