Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև |tert.am|

tert.am: Թուրքիան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է Reuters-ը:

Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ–ի և Իրանի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար սերտ կապեր ունի Վաշինգտոնի և Թեհրանի հետ:

«Մենք կշարունակենք աշխատել այլ երկրների հետ` առաջիկա օրերին այս խնդիրը լուծելու կամ լարվածությունը նվազեցնելու նպատակով»,- հայտնել է նախարարը:

Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Իրաքի իշխանություններին չշտապել երկրից կոալիցիոն ուժերի դուրսբերման հարցում:

«Սուլեյմանիի սպանությունը փոխել է հավասարակշռությունը ոչ միայն Իրաքում, այլ նաև Իրանում, ինչը կարող է հանգեցնել արմատական խմբավորումների ուժեղացմանը»,- եզրափակել է Չավուշօղլուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն