2024-03-05-0a2719ac-aadb-4511-bf3c-b46fe4260db0.jpeg

Կանանց տոնի առթիվ ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակազմի կին աշխատողները կպարգևատրվեն 70 հազարկան դրամի չափով

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կին պատգամավորներն ու աշխատակազմի կին աշխատողները Կանանց տոնի առթիվ կպարգևատրվեն  70 հազար դրամի չափով:

Այս մասին նշված է ՀՀ ԱԺ նախագահի կարգադրության մեջ.

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

1.Ազգային ժողովի կին պատգամավորներին և աշխատակազմի կին աշխատողներին պարգեւատրել  յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն