news.am Մերձավոր Արևելքի երկրների ամերիկյան դեսպանությունները ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացրել են տարածաշրջանում հակամարտության հնարավոր անկանխատեսելի սրման մասին և կոչ են արել պահպանել բարձր զգոնություն, հայտնում է CBS News-ը։
«Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով անվտանգության իրավիճակը շարունակում է մնալ բարդ, կա անկանխատեսելի սրման հավանականություն», — ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի նախազգուշացումներում, որոնք տարածվել են ամերիկյան դիվանագիտական առաքելությունների կողմից։
Հաղորդագրություններում կոնկրետ սպառնալիք չի նշվում, սակայն ամերիկացիներին խորհուրդ է տրվում ցուցաբերել բարձր զգոնություն և հաշվի առնել ավիաչվերթների չեղարկման, օդային տարածքի փակման և ճանապարհորդությունների հետ կապված այլ խափանումների հնարավորությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում