2024-03-09-2bdc0a62-0a86-4c01-8fbf-bf0a1a0c3106.jpg

«ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունն Ուկրաինայում այնքան էլ անհավանական չէ». Լեհաստանի ԱԳ նախարար |azatutyun.am|

azatutyun.am: «ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունն Ուկրաինայում այնքան էլ անհավանական չէ»,- հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին երկրի խորհրդարանում՝ Սեյմում, քննարկումների ընթացքում՝ ժամեր անց իր այս հայտարարությունը տարածելով նաև սոցցանցերում գրառման տեսքով։

Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, թե «գնահատում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի պահվածքը, որն առաջինն էր, որ չէր բացառել Դաշինքի ուժերի հնարավոր տեղակայումը Ուկրաինայի տարածքում»։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր բացառել ԵՄ երկրների զորքերի տեղակայումը Ուկրաինայում:

Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Սեզարի Տոմչիկն էլ հայտարարել էր, որ Լեհաստանը չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն