Շվեդիայի վարչապետը շվեդական զորքերի ուղարկումն Ուկրաինա տեղին չի համարում
 |armenpress.am|
15:23 - 27 փետրվարի, 2024

Շվեդիայի վարչապետը շվեդական զորքերի ուղարկումն Ուկրաինա տեղին չի համարում |armenpress.am|

armenpress.am: Ներկայում Շվեդիան մտադիր չէ իր զինվորականներին ուղարկել Ուկրաինա՝ չնայած այն բանին, որ Ֆրանսիայի նախագահը չի բացառել իրադարձությունների նման ընթացքը։ SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է թագավորության վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։

«Ներկայում դա ընդհանրապես տեղին չէ, հիմա մենք զբաղված ենք Ուկրաինային առաջնային նյութերի փոխանցմամբ, ինչպես անում են շատ երկրներ, - նշել է վարչապետը: - Ուկրաինական կողմից դրա խնդրանքը չկա, այնպես որ, այդ հարցը տեղին չէ։ Մյուս կողմից, տարբեր երկրներ տարբեր ավանդույթներ ունեն այլ երկրների (գործերում) ներգրավվածության հարցում։ Ֆրանսիայի ավանդույթը Շվեդիայի ավանդույթը չէ: Դա տեղին չէ, մենք այս թեմայով քննարկումներ չունենք, մենք օգնում ենք՝ Ուկրաինա ուղարկելով միջոցներ, նյութեր, փող»:

Քրիստերսոնը հավելել է, որ եթե որևէ երկիր «ցանկանում է զորքեր ուղարկել աշխարհի որևէ վայր, դա չի ազդում ՆԱՏՕ-ի վրա»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել ԵՄ երկրների զորքերի տեղակայումը Ուկրաինայում:

«Այս պահին Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում կոնսենսուս գոյություն չունի։ Ոչինչ, սակայն, բացառել պետք չէ։ Մենք կանենք այն ամեն, ինչ պարտավոր ենք, որպեսզի Ռուսաստանը չհաղթի», – հայտարարել էր Մակրոնը։

Նշենք, որ Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Սեզարի Տոմչիկը նույնպես հայտարարել էր, որ Լեհաստանը չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել