Մեծ Բրիտանիան «կաշխատի դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում» |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիան ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու Հայաստանի որոշումը՝ որպես այդ երկրի ինքնիշխան իրավունք և աշխատելու է եվրատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում, հայտարարել է ՄԹ զինված ուժերի նախարար Ջեյմս Հիպպին։

Նա նշել է, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգային իր պարտավորությունները, միաժամանակ բրիտանացի պաշտոնյան նկատել է, որ սա դեռ չի նշանակում կազմակերպությունից պաշտոնական դուրս գալ:

«Միացյալ Թագավորությունը ստորագրել է ԵԱՀԿ սպառազինությունների էմբարգոն, և, որպես այդպիսին, Միացյալ Թագավորության պաշտպանական արդյունաբերության համար ցանկացած օգուտ պետք է իրականացվի մանդատային սահմանափակումների շրջանակներում: Մենք կշարունակենք սերտորեն աշխատել Հայաստանի հետ՝ ավելի սերտ համագործակցության հնարավորությունները բացահայտելու նպատակով», – ի պատասխան պատգամավորներից մեկի հարցման՝ նշել է Ջեյմս Հիպպին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով