261a5a7ea81f3c1c8ee8df349fee7e3d.jpg

Պենտագոնը Մերձավոր Արևելք կուղարկի Patriot համալիրներ, անօդաչուներ և հետախույզ-ինքնաթիռներ |aysor.am|

aysor.am։ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը Մերձավոր Արևելք կուղարկի լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համալիրներ, անօդաչու թռչող ապարատներ եւ հետախուզական տվյալների հավաքման ինքնաթիռներ: Ինչպես հայտնել են Պենտագոնում՝ դա կարվի Իրանի շուրջ ստեղծված իրադրության առնչությամբ հազար ամերիկացի զինծառայողներ տարածաշրջան ուղարկելու՝ երկուշաբթի հայտարարված որոշման շրջանակներում:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (ՍԵՆՏԿՕՄ) խնդրանքով ուղարկում է «Patriot համալիրներ, անօդաչուներ և հետախուզական տվյալների հավաքման համար կառավարվող թռչող ապարատներ, կործանիչ և ավիացիոն օժանդակության թռչող ապարատ, նաև դիմադարձման այլ միջոցներ»:

«Միացյալ Նահանգներն Իրանի հետ բախման չի ձգտում, բայց մենք տեղաբաշխում ենք (զորքեր Մերձավոր Արեւելքում) եւ պատրաստ ենք պաշտպանելու ամերիկյան ուժերն ու շահերը տարածաշրջանում»,- հայտարարել են Պենտագոնում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն