2024-03-19-c3423116-f4f9-45da-872d-5cf04a74bad7.jpg

Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը |armenpress.am|

armenpress.am: Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ ազգային ժողովի պատգամավորի մանդատը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից: 

Նիստում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Կարապետյանին։

Դավիթ Կարապետյանը փոխարինել է Գևորգ Պապոյանին, ով այժմ զբաղեցնում է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն