Գերմանիան հայտարարել Է Ուկրաինային 500 մլն եվրոյի ռազմական օգնության փաթեթի մասին |armenpress.am|

armenpress.am: Բեռլինն Ուկրաինային հատկացնում է 500 մլն եվրոյի ռազմական օգնության փաթեթ, որում կներառվի 10 հազար հրետանային արկ: 

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հայտարարությունը:

«Մենք Ուկրաինային 500 մլն եվրոյի օգնության փաթեթ ունենք», – մեջբերում է Die Welt պարբերականը Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը մասնակցող նախարարի խոսքը:

Պիստորիուսը կրկնել է, որ այս պահին գերմանացի զինծառայողներին Ուկրաինա ուղարկելու պլաններ չկան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով