2024-04-06-0980123d-4d0c-45d2-b656-bf7b8f91e7a7.jpeg

ՆԳՆ-ն հերքում է ոստիկանությանում մոբիլիզացիա հայտարարելու մասին տեղեկությունը |armenpress.am|

armenpress.am: Ներքին գործերի նախարարությունը հերքում է ոստիկանությանում մոբիլիզացիա հայտարարելու մասին տեղեկությունը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ է տարածվող այն տեղեկությունը, որ ոստիկանության համատարած մոբիլիզացիա է հայտարարված։

«Տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի պահպանություն: Ամենօրյա ոստիկանական ծառայություն է: Կոչ ենք անում հետևել պաշտոնական լրատվությանը»,- ասաց Սարգսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն