arm.sputniknews.ruՀՀ պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումներից մեկը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից մոտ 1 շաբաթ անց ներխուժել է նաև Սիրուշոյի խանութներ և ոչ միայն։ Այս մասին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, որը Սիրուշոյի ամուսինն է։
«Ընտրություններից ընդամենը մոտ 1 շաբաթ հետո, գրեթե բոլոր այն ընկերությունները, որտեղ մեր ընտանիքի որևէ անդամ մասնակցություն ունի, հարկայինը զինված մտել է։ Նույնիսկ կնոջս` Սիրուշոյի խանութներ են մտել, 4 խանութ կա Երևանում, նաև գրասենյակ, վարպետների մոտ։ Առանց դիմակի են եղել, բայց ամբողջական հանդերձանքով։ Մտել են ստուգման, համակարգիչ են ինչ–որ տեղից վերցրել»,– ասաց Քոչարյանը` հավելելով, որ ոչ մի բան չեմ կարող հայտնաբերել, որովհետև իսկապես չկա խախտում։
Ընդգծեց` իրենց ունեցվածքից այն ինչ ունեն, օրինական ճանապարհով ,է ու դրա վերաբերյալ դատական պրոցեսներ են ընթանում, պատրաստ են ամեն ինչ ապացուցել։ Վստահեցրեց` այն ինչ ունեն, իրենց անունով է, ոչինչ չեն թաքցնում, իսկ եթե նպատակ ունենային ունեցվածքը պահել, ապա հնարավորություն ունեցել են վաճառել ու հանգիստ թողնել և հեռանալ։
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ այն լկտիությունը, ինչ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի շուրջ, կարող է մեզ հետ էլ լինել։ Այս պայքարն ունեցվածքի մասին չէ, սա խորը և գաղափարական պայքար է»,– ընդգծեց Քոչարյանը։