Կիևն ու Լոնդոնը կհամագործակցեն զենքի արտադրության հարցում |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանական արդյունաբերության և զենքի արտադրության ոլորտում համագործակցության շրջանակային համաձայնագիր։ Փաստաթուղթը ստորագրվել է Կիևում կայացած համաժողովում, որին մասնակցել են բրիտանական շուրջ 30 պաշտպանական ընկերության, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր արտադրողների ներկայացուցիչները՝ հաղորդել է Reuters-ը։ Ինչպես նշվում է, բրիտանացիները քննարկում են Ուկրաինայում պաշտպանական ոլորտի տեղական արտադրողների հետ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հարցը։

Ըստ Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշի՝ Ուկրաինայի հետ ստորագրվում է առաջին նման միջկառավարական համաձայնագիրը: «Այսօր բրիտանական ընկերությունները համագործակցում են ուկրաինական ընկերությունների հետ և հնարավորություններ են փնտրում համատեղ ավելի շատ զենք արտադրելու համար»,- մեջբերում է Reuters-ը նրա խոսքերը։

Իր հերթին, Մեծ Բրիտանիայի առևտրի նախարար Գրեգ Հանդսը հույս է հայտնել, որ ստորագրված համաձայնագիրը պաշտպանվող Ուկրաինային առավելություն կտա մարտի դաշտում, ինչպես նաև օգուտ կբերի նրա տնտեսությանը երկարաժամկետ հեռանկարում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն