2024-04-23-97fd8f25-5f53-432b-9ddc-e3868741271d.jpeg

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: Կատարի Պետությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ։

«Կատարի Պետության արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ նախնական համաձայնագիրը ճանապարհ կհարթի երկու երկրների միջև չլուծված հարցերը երկխոսության և խաղաղ միջոցներով լուծելու համար՝ նպատակ ունենալով ապահովելու երկու երկրների շահերը և երկու ժողովուրդների զարգացման ու բարգավաճման ձգտումները»,- ասված է Կատարի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ընդգծվել է Կատարի աջակցությունը տարածաշրջանի անվտանգության, կայունության և խաղաղության վերականգնմանն ուղղված միջազգային ջանքերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն