Աղդամում գործող Ռուսաստան-Թուրքիա համատեղ մոնիթորինգային կենտրոնն այսօրվանից դադարեցնում է իր գործունեությունը

Աղդամում գործող Ռուսաստան-Թուրքիա համատեղ մոնիթորինգային կենտրոնն այսօրվանից դադարեցնում է իր գործունեությունը։ 

Այս առիթով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվել է հանդիսավոր արարողություն։ Արարողությանը մասնակցում են Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քարիմ Վալիևը, Ադրբեջանում Թուրքիայի և Ռուսաստանի դեսպանները և այլ անձինք։

Հիշեցնենք, որ Արցախում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի աշխատանքի դադարեցման մասին ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի ՊՆ հասարակայնության հետ կապերի և մամուլի խորհրդական Զեքի Աքթուրքը։

Նշենք, որ Ակնայում (Աղդամ) ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը բացվել էր 2021թվականին։ Այստեղից երկու երկրների զինվորականները պետք է հետևեին Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանմանն ու նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն