ԱՄՆ-ը հավատում է, որ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է. Վեդանտ Պատել |azatutyun.am|

azatutyun.am:

ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է  ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ նշելով՝ «դա մի բան է, որի ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատել»:

«Սա աշխարհի մի տարածք է, որով անձամբ քարտուղարն (Էնթոնի Բլինքեն) է զբաղվում: Եվ քարտուղար լինելու ընթացքում նա կանոնավոր շփումներ է ունեցել է ունեցել երկու երկրների հետ էլ: Եվ մեր շփումները շարունակվում են երկուսի հետ էլ», – նշել է Պատելը:


Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օրերս առանձին հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով