Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳ նախարարություն են կանչվել Մոսկվայում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպաններ Նայջլ Քեյսին ու Պիեր Լևին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ առաջինը ժամանել է բրիտանացի դիվանագետը։ Նա շուրջ 30 րոպե անցկացրել է նախարարությունում և հեռանալիս չի պատասխանել լրատվամիջոցների հարցերին։

Ավելի ուշ շենքից դուրս է եկել Ֆրանսիայի դեսպանը՝ այնտեղ մոտ 40 րոպե անցկացնելուց հետո։

 Նա նույնպես հրաժարվել է խոսել լրագրողների հետ։ ՌԴ ԱԳՆ-ն արևմտյան երկրների դիվանագետներին կանչելու պատճառների մասին առայժմ չի հայտնել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով