Լոնդոնն արտաքսում Է ՌԴ դեսպանատան ռազմական կցորդին |1lurer.am|

1lurer.am: Լոնդոնը Ռուսաստանի ռազմական կցորդին կարտաքսի Միացյալ Թագավորության տարածքից, չորեքշաբթի հայտնել են արևմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլիին։

Նախարարը երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտնել է նաև, որ բրիտանական իշխանությունները դիվանագիտական կարգավիճակից կզրկեն Ռուսաստանին պատկանող անշարժ գույքի որոշ օբյեկտներ, վիզային սահմանափակումներ կհաստատեն ռուս դիվանագետների նկատմամբ։ Մասնավորապես, դրանք կազդեն վիզաների վավերականության ժամկետի վրա։

Նախարարի խոսքով՝ նման միջոցներ կձեռնարկվեն ի պատասխան «Եվրոպայում, իսկ այժմ՝ նաև Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի վտանգավոր գործողությունների»: Դրանց թվում նա նշել է լրտեսության, կիբեռհարձակումների դեպքերը։

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը կանչվել է Միացյալ Թագավորության ԱԳՆ, որպեսզի տեղեկացվի ձեռնարկված միջոցների մասին:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան համարժեք պատասխան կտա Լոնդոնի որոշմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով