Ուկրաինայի երկու քաղաքացու մեղադրանք է ներկայացվել․ ՀՀ Քննչական կոմիտե

Պարզվել է, որ ավտոմեքենան վարձակալած օտարերկրացի անձը նախնական համաձայնության է եկել իր հայրենակից ծանոթի հետ՝ խմբի կազմում, շահադիտական դրդումներով, յուրաքանչյուր փաթեթի տարածման դիմաց գումար ստանալու պայմանով, թմրամիջոցներ իրացնելու հարցի շուրջ։ Ապա այլ անձից, իրացման նպատակով, ապօրինի ձեռք են բերել թմրամիջոցների 38 փաթեթ, որոնք 2024 թվականի մարտի 29-ին տեղափոխել են Երևան քաղաքի Արին Բերդ փողոց: Սակայն նկատելով ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցներին՝ իրենց մոտ գտնվող թմրամիջոցների 8 փաթեթը՝ «Մեթադոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ, նետել են՝ փորձելով խույս տալ պարեկներից, ինչը կանխվել է վերջիններիս կողմից:
 
Ուկրաինայի քաղաքացի նշված երկու անձին մեղադրանք է ներկայացվել: Նրանք կալանավորվել են։
 
Նախաքննությունը շարունակվում է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն