Ադրբեջանում Գերմանիայի դեսպանը և ԵՄ ներկայացուցիչը մեկնել են Ղարաբաղ

Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանը մայիսի 28-ին Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին: Նա եռօրյա այցով մեկնել է Ղարաբաղի շրջան և X-ում տեղադրել է մայիսի 28-ով թվագրված իր լուսանկարը Բարդայում:

«Շնորհավորում եմ Ադրբեջանի ժողովրդի Անկախության օրը: 2024 թվականը կարևոր տարի է Ադրբեջանի և մեր ընդհանուր մոլորակի համար, որի կլիմային նվիրված COP29 համաժողովը նախատեսվում է Բաքվում: Հուսով ենք, որ 2024-ը կդառնա նաև վճռական տարի Կովկասում խաղաղության և կայունության համար, ինչին Գերմանիան պատրաստ է աջակցել»,- ասվում է X-ում դեսպան Հորլեմանի տեղադրած գրությունում:

Ադրբեջանում Եվրոպական միության ներկայացուցիչ Պետեր Միխալկոն X-ի իր էջում նույնպես հայտնել է, որ մեկնել է Զանգելան՝ մասնակցելու ականազերծման հարցերով խորհրդաժողովին:

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև