Թուրքիայի երեք նահանգներում անտառային հրդեհներ են բռնկվել |shantnews.am|

shantnews.am: Թուրքիայի երեք շրջաններում անտառային հրդեհները մարվում են ցամաքային տեխնիկայի և ինքնաթիռների միջոցով։

Թուրքիայի անտառտնտեսության վարչությունը հայտնել է, որ հրդեհ է բռնկվել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսա նահանգի Օրհանելի շրջանում և Անթալիայի Աքսու և հարևան Մուղլա նահանգի Միլաս գավառում։

Բուրսայում քամու պատճառով հրդեհը սկսել է արագ տարածվել, իսկ բարդ տեղանքի պատճառով հրշեջ տեխնիկան չի կարողացել արագ հասնել հրդեհի գոտի։ Բուրսայի նահանգապետ Մահմուտ Դեմիրթաշը լրագրողներին հայտնել է, որ հրդեհը մասամբ մեկուսացվել է, հրդեհի մարմանը մասնակցում են 4 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ, մոտ 100 միավոր ցամաքային տեխնիկա և մոտ 400 հրշեջ։ Մոտ 100 հա հրդեհ է բռնկվել։

Անթալիայում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 2 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և 10-ից ավելի հրշեջ։ Հրդեհը մեկուսացվել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով