2024-06-06-52a96dcc-ccc3-4f5c-a9d9-336b35dc933d.jpeg

Միրզոյանն ու շվեյցարացի պաշտոնյան անդրադարձել են հեղեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի և առաջիկա ծրագրերի շուրջ։
 
Անդրադարձ է կատարվել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին: Իգնասիո Կասիսը ցավակցություն է հայտնել մարդկային զոհերի կապակցությամբ և ընդգծել այս փուլում վնասների գնահատման ուղղությամբ Շվեյցարիայի աջակցությունը: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել արագ արձագանքի և արդեն իսկ ցուցաբերվող աջակցության համար։
 
Քննարկվել են նաև տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն